
Աբու Դաբիում մեկնարկել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ մրցանակաբաշխության գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական առաջընթացին»: