Իսրայելական բանակը փորձարկել է իրանական զանգվածային հարձակումը հետ մղելու սցենար, որի շրջանակներում երկրի խիտ բնակեցված տարածքների վրա կարող է արձակվել մինչև երկու հազար հրթիռ:
Այս մասին հաղորդում է Maariv թերթը։
Զորավարժությունները ներառում էին Իրանի կողմից Իսրայելի քաղաքների վրա ենթադրական հարձակում՝ մոտավորապես 2000 հրթիռների միջոցով: Աղբյուրների համաձայն, Իսրայելի պաշտպանության ուժերի հրամանատարությունը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել, այդ թվում՝ բնակիչների տարհանում և ավերված տարածքներում տուժածներին բժշկական օգնության ցուցաբերում: Հարյուրավոր զինվորներ և հրամանատարներ մասնակցել են զորավարժություններին Թել Ավիվից հարավ գտնվող Զիկիմ շրջանի բազայում:
Զորավարժություններն անցկացվել են գիշերը և ներառել են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Զինվորները մարզվել են շենքերի և ենթակառուցվածքների փլուզումների, ինչպես նաև լայնածավալ ավերածությունների դեպքում միմյանց հետ համակարգված գործելու սցենարով: