Սոնիկը փորձել է կեղծ պրոպագանդայի միջոցով մարդկանց մոտ առաջ բերել ապահովության թվացյալ զգացողություն՝ մոռանալով, որ թշնամու տարածքով պարեն կամ վառելիք բերելը չի կարող որևիցե բանի երաշխիք լինել, քանի որ դա ընդամենը հավելյալ լծակ է տալիս թուրքերին՝ Հայաստանին իրենց կամքը պարտադրելու համար, ոչինչ ավելին:
Պատմությունը ցույց է տալիս, որ ագրեսորի պայմաններով խաղաղությունը երբեք կայուն չի լինում։ Իսկ Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրը հենց նման ագրեսիայի հետանք է, որը Նիկոլն ու սոնիկները փորձում են լեգիտիմացնել: Այսնքն՝ թուրքերից ասիմետրկ կախվածության խորացումը Սոնիկի համար պետականության ու անկախության պահպանման երաշխիքն է, ինչն ուղղակի աբսուրդ է,բայց նաև հասկանալի. ՔՊ-ականների համար Հայաստանի անկախության ու անվտանգության համար սպառնալիք են համարվում ոչ թե մեզ բազմակի ցեղասպանության ենթարկած թուրքերը, այլ Ռուսաստանը, ու հենց սրանով է պայմանավորված Սոնիկի կողմից հնչող հայտարարությունների բնույթը. ուզում են Արևմուտքին հաճոյանալ՝ պահանելու սեփական իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: