Մարտին պատրաստ կլինի Սահմանադրության նոր տեքստը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Տեքստը պատրաստ կլինի այս տարի՝ մարտ ամսին: Եվ մենք արդեն պետք է սկսեն մեր իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից: Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նախարարը:
Ըստ Սրբուհի Գալյանի՝ նոր Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեով, չի կարող ընդունվել:
«Այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին, և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով արտահայտելու է իր կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության նոր տեքստի ընդունմանը։