Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին. Սրբուհի Գալյան

«Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտ ամսին և կսկսենք իրազեկման աշխատանքները»,-նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով կատարված նշանակալի քայլերը։

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել  սահմանադրական խորհրդի կողմից:

«Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նախարարը:

Գալյանը նշեց, որ Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով և, որ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին և նա ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի իր կամքը մայր օրենքի նոր տեքստի վերաբերյալ:

Leave a Comment