Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտ ամսին. Գարո Փայլան – Նորություններ 04.02.2026

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը X սոցիալական ցանցում գրել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտ ամսին։

«Երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի բացումը սպասվում է մարտին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է Թուրքիայի կողմից մոտ ապագայում ձեռնարկվող քայլերից», – գրել է նա։

Leave a Comment