Սահմանադրության տեքստը պատրաստ չի լինի մարտ ամսին

Սահմանադրության տեքստը պատրաստ չի լինի մարտ ամսին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը, սակայն, կարծում է՝ չեն հասցնի։

Նա հարցազրույցներից մեկում ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի գործընթացը ժամանակային առումով պատրաստ չի լինի։

Radar Armenia-ի հետ զրույցում Սաքունցը մեկնաբանեց. «Ես ասել եմ՝ չենք հասցնի։ Ամեն շաբաթ հանդիպում ենք, բայց միևնույն է՝ չենք հասցնի։ Տոկոսային ցուցանիշ չեմ կարող նշել, բայց աշխատում ենք շատ ինտենսիվ՝ խորհրդային նիստերի ռեժիմով»։

Նրա գնահատմամբ՝ պետք է մշակվեն հայեցակարգերի փոփոխություններ, և այդ պատճառով չեն կարող հասցնել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment