Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Սիրիա են տեղափոխվել Թուրքիայի տարածքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման և օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում։ Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում և ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում ևս։ Ընտրվել է այդ ճանապարհը, և վստահաբար չկա որևէ արգելք՝ որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնելու համար»,- նշել է Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու և այնտեղի հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելի արդիական դարձնելու նպատակով։ […]