Aurora News | Ռուսաստանից և Իրանից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են, ինչի մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից։

Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից։ Ինքնաթիռները պետք է ժամանեին Հայաստան համապատասխանաբար ժամը 13:35-ին և 14:45-ին։

Չվերթերի չեղարկման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Comment