
Փաշինյանի ռեժիմի կողմից եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները չի կարելի դիտարկել որպես առանձին կամ հանպատրաստից արված քայլեր․ դրանք ձևավորված են գիտակցված հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ։ Հոգևորականների նկատմամբ ճնշումների, հնարավոր կալանքների և ազատ տեղաշարժի սահմանափակման մասին ազդակները վկայում են, որ իշխանությունը փորձում է ուժային մեթոդներով կառավարել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր արժեքները։
Իրավապահ և դատական համակարգի կիրառումը հոգևորականների դեմ մերկացնում է իշխանության վախը ՀԱԵ բարձր հեղինակությամբ պայմանավորված աջակցության ինքնաբուխ հավաքներից ու հանրային համախմբումից։
Երբ քաղաքական իշխանությունը պատերազմ է հայտարարում պատմականորեն հիմնավորված հոգևոր ինստիտուտին, այն փաստացի բացում է «պատերազմի» նոր ճակատ սեփական ժողովրդի դեմ, ինչը երկարաժամկետ հեռանկարում ավարտվելու է ոչ թե տոտալ վերահսկմամբ, այլ իշխանության ինքնախարխլմամբ։ Վուալյա…
Նախընտրական թեմաների մասին՝ տեսանյութում.