Իրանի անօդաչու թռչող սարքը փոխանցել է USS Abraham Lincoln ավիակիրի մասին բոլոր տվյալները՝ նախքան խոցվելը


Միջազգային


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կատարել է իր բոլոր առաջադրանքները և փոխանցել է անհրաժեշտ տեղեկատվությունը, նախքան դրա հետ կապը կորցնելը։

Այս մասին գրում է Tasnim լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել էր, որ ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական ԱԹՍ-ը, երբ այն մոտեցել է USS Abraham Lincoln ավիակիրին Արաբական ծովում։

Tasnim-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները ներկայումս չեն կարողանում որոշել ԱԹՍ-ի հետ կապի կորստի պատճառը, և այն հետաքննվում է։

Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ Shahed-129 ԱԹՍ-ն հետախուզություն էր իրականացնում բաց ջրերում՝ իր բնականոն և օրինական առաքելության շրջանակներում։


Leave a Comment