Քյոլնի դիմակահանդեսը չի ներկայացնի Պուտինի երգիծական կերպարը

Քյոլնի դիմակահանդեսի կազմակերպիչները հրաժարվել են շքերթում ներառել Վլադիմիր Պուտինի երգիծական կերպարը՝ ի պաշտպանություն ֆրանսիացի քանդակագործ Ժակ Տիլիի, ով Ռուսաստանում քրեական հետապնդման է ենթարկվում։ Գրում է DW-ն։

Շքերթի ղեկավար Մարկ Միշելսկեի խոսքով՝ կառնավալը լիակատար համերաշխություն է հայտնում Տիլիին։ Միաժամանակ ներկայացվել են այս տարվա կառնավալային հարթակները, որոնցից մեկը նվիրված է Դոնալդ Թրամփի երգիծական կերպարին։ Քյոլնի հիմնական շքերթը տեղի կունենա փետրվարի 16-ին։

Leave a Comment