Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:  

Հանդիպմանը հայկական կողմից ներկա են Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment