Մոսկվան Հնդկաստանից դեռ չի տեղեկացել ռուսական նավթի գնումը դադարեցնելու մասին


Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել ԱՄՆ-ից և Վենեսուելայից՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։ «Այս քայլը կօգնի ավարտել պատերազմն Ուկրաինայում», – ընդգծել է նա։


 


Թրամփը նաև տեղեկացրել է առևտրային համաձայնագրի մասին, ըստ որի՝ ԱՄՆ-ը Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%, իսկ Հնդկաստանը «կշարունակի ԱՄՆ-ի նկատմամբ առևտրային սահմանափակումները զրոյացնելու ուղղությամբ աշխատանքները»։ Գործարքի շրջանակում Նյու Դելին նաև պարտավորվել է գնել ավելի քան 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ։


 


Նարենդրա Մոդին հայտարարել է՝ «երկու խոշոր տնտեսությունների գործակցությունը փոխշահավետ հնարավորություններ կբացի»: Նա չի անդրադարձել Թրամփի հայտարարությանը, որ Նյու Դելին հրաժարվում է ռուսական նավթից:


 


Մոսկվայից էլ հայտնել են, որ հնդկական կողմից դեռ որևէ հայտարարություն չեն լսել ռուսական մատակարարումները դադարեցնելու մասին:


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ2

Leave a Comment