Aurora News | Վաշինգտոնը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է տեղափոխել Իրանի մերձակայք․ WP

Վերջին մեկ ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները տասնյակ ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Իրանի հարակից բազաներ և Մերձավոր Արևելքում կենտրոնացրել շուրջ մեկ տասնյակ ռազմական նավեր: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան զինուժի ներկայության ուժեղացումը չի հասնում անցյալ տարվա մակարդակին, երբ իրականացվել էին հարվածներ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների դեմ, սակայն այն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տալիս է հնարավոր ռազմական ընտրանք։

Նշվում է, որ «Abraham Lincoln» ավիակիրն իր հետ ուղեկցող երեք էսկադրային կործանիչներով (էսմինեցներով) գործում է Արաբական ծովի հյուսիսային հատվածում։ Նույն շրջանում գտնվում են առնվազն ևս ութ ամերիկյան ռազմական նավեր, այդ թվում՝ էսմինեցներ Օրմուզի նեղուցի մերձակայքում։

Leave a Comment