ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, նշելով՝ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների ետևում թաքնված են սառը հաշվարկներ:
Radar Armenia-ի հետ զրույցում Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ բոլոր երկրներն են իրենց քաղաքականությունը կառուցում սառը հաշվարկների վրա․ «Բրյուսելն ու Վաշինգտոնը բացառություն չեն, բացառություն չէ նաև Ռուսաստանը։ ՀՀ-ն իր քաղաքականությունը պետք է կառուցի սառը հաշվարկների վրա։ Մեզ համար ՀՀ-ի սառը հաշվարկներն ավելի կարևոր են, քան՝ Ռուսաստանի էմոցիոնալ կամ ոչ սառը հաշվարկները»։
Ըստ Լավրովի՝ նրանց համար այն տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ։ Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանում դեռ կարծում են, թե ունեն ազդեցության գոտիներ, և Հարավային Կովկասը դրանցից մեկն է,
«ՌԴ-ն կորցրեց իր ազդեցության գոտիները և, առաջին հերթին, Հարավային Կովկասը։ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը փոխվել է»,-հավելեց փորձագետը։
