Արեգակի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

Բաժանորդագրվել

Դիտարկված բռնկումը X դասի չորրորդ իրադարձությունն է այս տարվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Արեգակի վրա տեղի է ունեցել X» դասի բռնկում, որն ամենաբարձրն է համարվում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:

«Արեգակի վրա X դասի բռնկում է սկսվել։ Բռնկումը գագաթնակետին հասել է Մոսկվայի ժամանակով 17։08-ին»,-ասված է լաբորատորիայի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մինչ այդ բռնկումը օրվա ընթացքում Արեգակի վրա արդեն տեղի են ունեցել C դասի 2 սովորական և M դասի 8 ուժեղ բռնկումներ:

Դիտարկված բռնկումը X դասի չորրորդ իրադարձությունն է այս տարվա ընթացքում։ Առաջին երկուսը տեղի են ունեցել հունվարի 18-ին և փետրվարի 1-ին, երրորդը՝ փետրվարի 2-ին:

Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ

Leave a Comment