Համացանցում տարածված տեսանյութից հետո ոստիկանի լիազորությունները կասեցվել են. Նարեկ Սարգսյան

Համացանցում տարածված տեսանյութից հետո ոստիկանի լիազորությունները կասեցվել են. Նարեկ Սարգսյան

Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն: Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։

Համացանցում շրջանառվող տեսանյութում երևում էր, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում մի քաղաքացու նկատմամբ:

 

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է օպերլիազորը՝ ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում, խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։

«Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց», – գրել է Բադոյանը։

Leave a Comment