ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը


Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը:


 


Մարտի 1-ից միջնորդավճարը միջինում գրեթե կիսով չափ կնվազի: Arca քարտերի համար կդառնա 0.5%, միջազգային քարտերի համար՝ 0.9%:


 


Այս մասին այսօր տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:


 

Leave a Comment