«Ավելի վատին սպասեք, շատ ավելի վատ է լինելու»․ Սերժ Սարգսյան

«Ավելի վատին սպասեք, շատ ավելի վատ է լինելու»․ Սերժ Սարգսյան

«Ավելի վատին սպասեք, ընդ որում՝ ոչ միայն իմ հանդեպ, բոլորի հանդեպ։ Երբ դատախազն իրեն համարում է իշխանության մաս, էլ ի՞նչ եք սպասում, շատ ավելի վատ է լինելու»,- այս մասին, այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին և դատական պրոցեսին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր իշխանության օրոք ևս հնչել են մեղադրանքներ, որ դատավորներին պատվերներ են տրվել, քաղբանտարկյալներ են եղել, Սերժ Սարգսյանը նշեց. «Կարծում եմ՝ դուք հավասարության նշան եք փորձում դնել, բայց դա ձեզ չի հաջողվի, որովհետեւ դուք չեք կարող մի օրինակ բերել, որ ինձ մեղադրեին պատվեր տալու մեջ։ Չկար այդպիսի բան»։

Leave a Comment