Հակոբյան Հասոն իզուր է հույսեր փայփայում

Հարցին՝ դուք 300000 դոլարանոց հաշիվներ ունե՞ք շվեյցարական բանկում և թանկարժեք ժամացույց, ինչի մասին գրել էին, ՔՊ-ական կլյոշբերան Հակոբյան Հասոն բացասական պատասխան է տվել ու տեղեկացրել, որ դիմել էր համապատասխան մարմիններին, և ԱԱԾ-ից գրություն է ստացել, որ գործն ուղարկվել է համապատասխան կառույց, ու հարուցվել է գործ: Հասոն վստահեցրել է, որ գործի վերաբերյալ ինքը հանրությանը կտեղեկացնի՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ այդ լուրերին ոչ ոք չի հավատում կամ շատ քիչ մարդ է հավատում:

Հասոյի հույսն իզուր է. հավատալ-չհավատալու կարիք մարդիկ չունեն, քանի որ բոլորն են տեսնում, թե այս տարիների ընթացքում ՔՊ-ականների բարեկեցության մակարդակը որքան է աճել:

Անկախ նրանից, թե Նիկոլի տակ պառկած պետական օղակներն ինչ կհայտարարեն, կհերքեն, թե կհաստատեն, դրանից հանրային կարծիքը չի կարող փոփոխվել: Ավելին՝ այդ 300000-ի մասին հրապարակումներն իրականում մասամբ են արտահայտում իրականությունը, քանի որ Հասոյի ու նրա նմանների հաշիվներին վստահաբար շատ ավելի մեծ գումարներ նե նստում:

Նիկոլն իր թիմակիցներին կերկոխ է անում, որ իրեն չլքեն, որ մինչև վերջ Հայաստանը կործանեն ու թուրքերի հույսերն ի դերև չհանեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment