Հրապարակվել է էլեկտրամոբիլների սակագնային արտոնությունից օգտվելու 61 մեքենայի ցանկը

Հրապարակվել է էլեկտրամոբիլների սակագնային արտոնությունից օգտվելու 61 մեքենայի ցանկը

3 փետրվարի 2026 – 16:52 AMT

PanARMENIAN.Net – Դեռ հունվարի 9-ին հրապարակված՝636 էլեկտրամոբիլի դիմաց վճարված մաքսատուրքը հետ ստանալու համար դիմել են 575 էլ․մեքենայի համար, մնացած 61 մեքենայի համար չեն դիմել, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

ՊԵԿ-ը հրապարակել է հաջորդականության սկզբունքով կազմված այն 61 մեքենայի ցանկը (սկսած 637-րդ համարից), որոնց հայտարարատուներն այժմ իրավունք ունեն օգտվելու տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությունից։

Ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները մաքսատուրքը հետ ստանալու համար պետք է մինչև մարտի 31-ը ներառյալ դիմեն Մաքսային մարմին՝ ուղարկելով համապատասխան դիմումը secretariat@petekamutner.am էլեկտրոնային հասցեին։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ դիմումը պետք է ներկայացվի հենց հայտարարատուի կողմից, և դրանում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հենց նրան։ Դիմում ներկայացնելուց առաջ հարկավոր է ևս մեկ անգամ ստուգել լրացված տվյալների ճշտությունը՝ խուսափելու տեխնիկական սխալներից։

Leave a Comment