Փետրվարի 1-ին Տաշիր Արենայում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։
Հանդիպմանը քաղաքացիներից մեկն առաջարկել է որպես էլեկտրաէներգիայի այլընտանքային աղբյուր դիտարկել նաև աղբից ստացված էլեկտրաէներգիան։
«Այդ առաջարկը երկու տեսակետից է լավ: Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված օդի հիմնական խնդիրներից մեկն է: Երկու օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք և իրենք ասեցին, որ օնկո հիվանդությունների թիվը յոթ տարում աճել է 20%-ով: Միայն այն պատճառով, որ օդը աղտոտված է Երևանում։ Ձեր ասած տարբերակի դեպքում մենք կկարողանանք լուծել այդ հարցը»,- ասաց Նարեկ կարապետյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։