Բռնություն իրականացրած և հայհոյանքներ hնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են, հայտնել են ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։

Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում մի տղամարդու։ Ըստ լրագրողի՝ խոշտանգվածը ենթադրյալ հանցագործի հարազատն է եղել։ «Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց»,– գրել էր Բադոյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment