Իրանը ցուցադրել է սեփական արբանյակից արված լուսանկարները

Բաժանորդագրվել

Տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ Իրանի իշխանությունները ներկայացրել են ոլորտի վերջին ձեռքբերումները:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Իրանը ներկայացրել է 2025 թվականի դեկտեմբերին ուղեծիր դուրս բերած «Պայա» արբանյակից արված լուսանկարները։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:

Ստացված լուսանկարներն ունեն մինչև 5 մետր լուծաչափ և փոխանցվում են մեկ գունային սպեկտրով։

Բացի այդ, Տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ ցուցադրվել են տիեզերական արդյունաբերության երկու այլ նվաճումներ:

Մասնավորապես մանրամասներ են ներկայացվել «Շահիդ Սուլեյմանի» արբանյակների խմբի մասին, որոնք նախատեսված են Իրերի ինտերնետի (IoT) ոլորտում օգտագործման համար։ Ցանցը կներառի 24 արբանյակ, որոնք կտեղակայվեն նույն ուղեծրում՝ որոշակի հեռավորություններով և անկյունային պարամետրերով:

Որպես երրորդ ձեռքբերում ներկայացվել է «Սալմաս» տիեզերակայանը, որտեղ իրականացվում է արբանյակների հրահանգների կառավարումը, ինչպես նաև դրանց մշակումն ու վերահսկումը:

Իրանը տիեզերք է արձակել «Չամրան-1» հետազոտական արբանյակը․ ԻՀՊԿ

Leave a Comment