Մատենադարանի լանջի հողատարածքը շուտով կանաչ ճեմուղիներ կունենա

Բաժանորդագրվել

Այգու առաջարկվող երեք տարբերակները կներկայացվեն Մատենադարանի գիտական մասնաշենքի ճեմասրահում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի լանջի հողատարածքը շուտով կանաչ ճեմուղիներ կունենա։

Այդ հատվածում այգի է հիմնվելու, որի նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, և առաջարկվող երեք տարբերակները կներկայացվեն «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» խորագրով ցուցադրությանը, որը կբացվի փետրվարի 6-ին` ժամը 16։00-ին։

Սա Մատենադարանի ու Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Ցուցադրությունը նախագծել է AHA collective համադրողական գրասենյակը։

Ցուցադրությունը կգործի Մատենադարանի գիտական մասնաշենքի ճեմասրահում փետրվարի 6-ից մարտի 6-ը։ Ցուցադրությունը բաց կլինի երեքշաբթիից շաբաթ` ժամը 10։00-ից 18։00-ը։

Leave a Comment