Թրամփի մաքսատուրքերը արագացրել են ամերիկյան արդյունաբերության անկումը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Չնայած մաքսատուրքերը կարող են ապագայում բարձրացնել ամերիկյան արտադրողների մրցունակությունը, բայց կարճաժամկետ հեռանկարում դրանք հանգեցնում են միայն արտասահմանում նյութեր գնող ընկերությունների ծախսերի աճին:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած ամերիկյան արդյունաբերության ոսկե դարն այդպես էլ չեկավ, իսկ առևտրային մաքսատուրքերը միայն արագացրին արդյունաբերության անկումը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը։

«Արդյունաբերական բումը, որը նախագահ Թրամփը խոստացել էր որպես Ամերիկայի համար ոսկեդարի սկիզբ, հակառակ ուղղությամբ է ընթանում։ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի վարչակազմերի տնտեսական միջամտություններից հետո արդյունաբերության մեջ ավելի քիչ ամերիկացիներ են աշխատում, քան համավարակի ավարտից ի վեր ցանկացած պահի», – նշվում է հոդվածում։

WSJ-ի տվյալներով՝ 2023 թվականից ի վեր ԱՄՆ արդյունաբերության մեջ կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ։ Նոր մաքսատուրքերի սահմանումից հետո արտադրողներն ութ ամիս անընդմեջ կրճատել են անձնակազմը, իսկ ավտոկոնցեռններն ու միկրոչիպեր արտադրողները աշխատանքից հեռացրել են տասնյակ հազարավոր աշխատակիցների:

Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանում եվրոպական մի շարք երկրների նկատմամբ

Թերթը նշում է, որ տուրքերը բարձրացրել են ընկերությունների ծախսերը, իսկ անհետևողական առևտրային քաղաքականությունը կաշկանդել է ներդրումները։ Միևնույն ժամանակ Չինաստանը և այլ երկրներ շարունակել են մեծացնել արտահանումը՝ ուժեղացնելով ճնշումը ամերիկյան արտադրողների վրա:

2025 թվականի սկզբին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի «ոսկեդարի» սկիզբը, իսկ նույն թվականի ապրիլին հայտարարել էր 185 երկրների և տարածքների արտադրանքի մաքսատուրքերի սահմանման մասին։

Leave a Comment