Փետրվարի 6-9-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականների կազմը հայտնի է, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 63 կգ Արմեն Սուքիասյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Գասպար Տերտերյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը, 72 կգ Գոռ Խաչատրյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը, 87 կգ Գևորգ Թադևոսյանը, 97 կգ Հայկ Խլոյանը, 97 կգ Ռուբեն Գևորգյանը և 130 կգ Արամայիս Հարությունյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Բաբալարյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Մեժլում Մեժլումյանը, 65 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 70 կգ Դավիթ Մարգարյանը, 74 կգ Նարեկ Հարությունյանը, 79 կգ Հրայր Ալիխանյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը, 92 կգ Կնյազ Իբոյանը, 92 կգ Մուշեղ Մկրտչյանը, 97 կգ Գուրգեն Սիմոնյանը և 125 կգ Խաչատուր Խաչատրյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչը Հաբեթնակ Կուրղինյանն է։