2025 թվականին տնտեսական աճը պահպանվել է. ՌԴ փոխվարչապետ

Բաժանորդագրվել

Հետագա աճը զսպել են ԿԲ բարձր տոկոսադրույքները, սակայն դրանց շնորհիվ Ռուսաստանում զգալի նվազել է գնաճը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը 2025 թվականին աճել է 1%-ով։ Այս մասին Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեում հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Չնայած բոլոր այն մարտահրավերներին, որոնց բախվում է մեր տնտեսությունը, աճը պահպանվել է, թեև ավելի դանդաղ էր, քան նախորդ տարիներին։ 2023 թվականին տնտեսական աճը կազմել է 4.3%, 2024 թվականին՝ 4.1%։ 2025 թվականի արդյունքներով 1% ենք ակնկալում», – հայտարարել է փոխվարչապետը։

Նրա խոսքով` դրական դինամիկան ապահովվել է, մասնավորապես վերամշակող արդյունաբերությունում ծավալների աճի հաշվին (նախնական տվյալներով`2.8%–ով)։

Նրա խոսքով՝ աճի դանդաղումը պայմանավորված է խիստ դրամավարկային և բյուջետային քաղաքականությամբ։ Դրա շնորհիվ գնաճը, որը 2024 թվականին կազմել էր 9.5%, տարեվերջին նվազեց մինչև 5.6%։

Leave a Comment