Երկաթուղու վերականգնման աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի հետ. նախարար

Երկաթուղու վերականգնման աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի հետ. նախարար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան երկաթուղիների վերականգնման ու վերագործարկման հեռանկարներին։

«Իջևանի և Ախուրիկի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Հայաստանը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ։ Մենք հասկանում ենք, որ այդ հատվածներում վերականգնման աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի հետ համատեղ, այսինքն, նրա անմիջական մասնակցությամբ», – ասել է Խուդաթյանը։

Նա նաև խոսել է հարևան երկրների հետ էներգետիկ համագործակցության մասին. «Մեզ համար անհրաժեշտություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի՝ ներմուծել-արտահանելու տեսանկյունից, այլև կայունություն է հաղորդում էլեկտրահամակարգին»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment