Արշակ սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է

Արշակ սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է

3 փետրվարի 2026 – 12:18 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս որոշումն ընդունել է դատավոր Կարեն Ֆարխոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Արշակ սրբազանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին և այս ընթացքում գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Նրա տեսակցությունները սահմանափակ են․ թույլատրվում է հանդիպել միայն մերձավոր ազգականների և պաշտպանների հետ։

Արշակ սրբազանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Նախքան կալանավորումը՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային անվտանգության ծառայությունը Արշակ սրբազանին ձերբակալել է Քննչական կոմիտեի շենքում։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»:

Leave a Comment