
«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Շարժման մասնակիցները պահանջում են, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից՝ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։