
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ: Իրանի նախագահն այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջարկին:
«Հանձնարարել եմ անցկացնել արդար և հավասար բանակցություններ՝ հիմնված արժանապատվության, խոհեմության և ազգային շահերի սկզբունքների վրա, եթե ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից»,- գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ հնարավոր միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։