Նախարարին հանձնարարել եմ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

Նախարարին հանձնարարել եմ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

Իրանի նախագահը հանձնարարել է Աբաս Արաղչիին բանակցություններ սկսել ԱՄՆ-ը ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախագահը գրառում է կատարել X-ի իր էջում։

«Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու Միացյալ Նահանգների նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ իմ արտաքին գործերի նախարարին, եթե գոյություն ունենա համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից, վարել արդար և հավասար բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով։ Այս բանակցությունները պետք է անցկացվեն մեր ազգային շահերի շրջանակներում»,- ասվում է Իրանի նախագահի գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment