«Ադրբեջանական բենզինի միֆը. սա պարզ նախընտրական խաբկանք է»․ Նարեկ Մանթաշյան

«Ադրբեջանական բենզինի միֆը. սա պարզ նախընտրական խաբկանք է»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանական քարոզչությունը հայ հասարակությանը փորձում է կերակրել ստով՝ ադրբեջանական բենզինը կիջեցնի հայկական շուկայում վառելիքի գինը:
Սա պարզ նախընտրական խաբկանք է, քանի որ.
1. Հայաստանի վառելիքի պահանջմունքի ընդամենը 0.5%-ն է ներկրվել Ադրբեջանից և հետևաբար դա չէր կարող որևէ ազդեցություն ունենալ շուկայում գնի վրա:
2. Ադրբեջանն ինքը վառելիքի ամբողջական սպառման տեսանկյունից ինքնաբավ երկիր չէ և սեփական պահանջմունքը ևս փակում է ներմուծմամբ:
Հայաստանում գնի վրա ազդել է միջազգային շուկայում նավթամթերքի գների անկումը:
Մանր շուստրիությամբ Ադրբեջանի հետ քիրվայության ջատագովները, պիտի մեկ հարցի պատասխանեն.
-Եթե ադրբեջանական վառելիքը էժան է, իսկ դուք պետական բյուջեի ծախսման պատասխանատուն եք, ինչու՞ պետության կարիքների համար վառելիքի գնումը չեք իրականացնում էժան այդ գնառաջարկով:
Պատասխանը ակնհայտ է՝ այդ բենզինը նախատեսված է, որպես քարոզչական նյութ և պետք է վաճառվի ցուցադրաբար ձեր գրպանային օլիգարխի լցակայանից…»։

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան

Leave a Comment