«Դժվար է պատկերացնել ապօրինի բանտարկվածների մտորումները»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի և Խաչիկ Գալստյանի հետ։
     Դժվար է պատկերացնել այն մարդկանց մտորումները, ովքեր իշխանության թիրախում հայտնվելով՝ ապօրինի բանտարկվում են։
     Գիտնական, լրագրող, քաղաքական գործիչ՝ ինչ մասնագիտություն և կարգավիճակ էլ ունենաս, դրանից իրականությունը չի փոխվում։
     Անփոփոխ է միայն միջազգային հանրության լռությունն ու իներտությունը»։

Leave a Comment