
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրը Ստամբուլում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը՝ երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, սպասվում է, որ ուրբաթ օրը Ստամբուլում կհանդիպեն՝ քննարկելու հնարավոր միջուկային համաձայնագիրը», – հաղորդում է լրատվամիջոցը։