Թոքերի հետ կապված խնդիր էլ կա․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել

https://arm.sputniknews.ru/20260202/tvoqeri-het-kapvats-khndir-el-ka-vagif-khachatrjani-dustry-manramasner-e-hajtnel-98327096.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/02/98327378_0:0:1261:946_1920x0_80_0_0_3c11b8b6406caa9985c41fa83db762ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վագիֆ խաչատրյան, հիվանդանոց, դուստր, գերի, բժիշկ, հետազոտություն

վագիֆ խաչատրյան, հիվանդանոց, դուստր, գերի, բժիշկ, հետազոտություն

Բաժանորդագրվել

Վերա Խաչատրյանը հայտնում է, որ հոր վիճակն այս պահին բավարար է գնահատվում։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ պետք է հավելյալ հետազոտություններ արվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

«Որոշ ժամանակ հետո պետք է անպայման գնա ստուգման ու, այդպես ժամանակ առ ժամանակ պետք է վերահսկողության ներքո լինի։ Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է։ Ամեն դեպքում, որ մեր կողքին է, մենք լավ ենք համարում։ Այս պահին հիմնականում կենտրոնացած են հենց սրտի հետ կապված խնդրի վրա, բայց ընթացքում պետք է էլի հետազոտություններ անցնի։ Թոքերի հետ կապված խնդիր էլ կա, դա էլ սրտի անբավարարության հետևանքով է։ Ընթացիկ պետք է դա էլ հետազոտվի»,- ասաց Վերան։

Նա ընդգծեց՝ բժիշկներն ամեն ինչ անում են, լավ վերաբերմունք են ցուցաբերում, համապատասխան բուժումն իրականացնում են։

Վերան նաև հայտնեց, որ վիրահատությունը արվել է պետպատվերի շրջանակում։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին:

Leave a Comment