Կարևորվել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից ՀՀ-ին աջակցության երկրորդ մասի տրամադրումը

Կարևորվել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից ՀՀ-ին աջակցության երկրորդ մասի տրամադրումը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 2-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը:

«Գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment