
Նախ՝ արձանագրենք, որ սա խորհրդային իրավական ժառանգությունից ձերբազատվելուն միտված կարևոր քայլ է. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը Նախիջևանի կարգավիճակի միջազգային իրավական հիմքերն էին: Դրանցով Նախիջևանը հանձնվում էր Ադրբեջանի խնամակալությանը՝ պայմանով, որ այն չի զիջվի երրորդ կողմի (նկատի էր առնվում Հայաստանը): Բաքուն հայտարարում է, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս է ոչ թե որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան այդպես են որոշել 100 տարի առաջ, այլ որովհետև դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է:
Մյուս կողմից՝ ակնհայտ են այս պրոցեսից մեզ համար բխող վտանգները. Ադրբեջանը վերաշարադրում է պատմությունը մի դեպքում, երբ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը մեծապես շոշափել են նաև Հայաստանի հարցը: Եթե Ադրբեջանն իր սահմանադրական դաշտից հանում է Կարսի պայմանագիրը, նա ևս մեկ քայլ է կատարում դեպի «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի ռեալիզացում, ինչն ուղղված է մեր դեմ. Ադրբեջանի ուժեղացմանը միտված ցանկացած քայլ գործնականում սրում է այդ վտանգը,իսկ Նախիջևանի հարցի փակումը հենց նման քայլ է:
Հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանությունների բնույթն ու հետապնդած իրական նպատակները՝ այս ամենից բխող հնարավոր սպառնալիքները ավելի քան իրական են դառնում. իրավիճակի լրջությունը դժվար է թերագնահատել՝ անկախ նրանից, թե ՔՊ-ականներն օրը քանի անգամ են «խաղաղություն» բառն արտաբերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: