«Ի դեպ»․ Եկեղեցուց իշխանության վախերը խորանում են

Ի դեպ, Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել, Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին այդ գործի շրջանակում հրավիրել հարցաքննության միանգամից որպես մեղադրյալ, ինչից հետո 6 սրբազանի և մեկ քահանայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում  հենց հիմա, երբ ընդամենը երկու շաբաթից սրբազանները պետք է մեկնեն Ավստրիա՝ Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար։ Փաստաբանների համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը հենց դա է՝ ամեն գնով ճնշում գործադրել ժողովը չեղարկելու համար, կամ գուցե անել այնպես, որ ժողովին մասնակցեն միայն այսպես ասած՝ «նիկոլական» սրբազանները։ Այս պահին, փաստացի, քրեական հետապնդման են ենթարկվում 10 սրբազաններ, որոնց մի մասը կալանքի տակ է։

Հիշեցնենք նաև, որ եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը սկսվեց Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնև Ամենայն հայոց կաթողիկոսի այցից հետո, երբ Կաթողիկոսը միջազգային հարթակում բարձրաձայնեց Արցախի և հայ ռազմագերիների հարցը, ինչին հաջորդեց ադրբեջանական կողմի սպառնալիքները։

Այն, որ Հայաստանում վաղուց իրավական գործընթացները վերածվել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի, գաղտնիք չէ։ Սակայն, կարծում ենք՝ ոչ մեկ չէր պատկերացնում, որ Արցախն ու հայ ռազմագերիները այս իշխանության համար այնպիսի կարմիր գծեր կլինեն, որի համար կարելի է այսպես ասած պատասխանատվության ենթարկել անգամ հոգևորականներին։

Ինչո՞ւ է այս իշխանությունը այդքան վախենում Հայ առաքելական սուրբ եկեղեցուց։

 

Leave a Comment