Այսօր Բագրատ Ասատրյանի 70-ամյակն է

Այսօր Բագրատ Ասատրյանի 70-ամյակն է

Այսօր ԿԲ առաջին նախագահ Բագրատ Ասատրյանի 70-ամյակն է։

Բագրատ Ասատրյանը ծնվել է 1956թ. փետրվարի 2-ն Սիսիանի Դարաբաս գյուղում։

Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության գիտությունների թեկնածուի աստիճան։

1994-1998 – Եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ։ Ապա զբաղեցրել է Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահի պաշտոնը։

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1988թ. Ղարաբաղյան շարժմանը։

1990թ. Ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր՝ որպես Հայոց Համազգային Շարժման անդամ։ Եղել է առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև ԳԽ նախագահության անդամ։

2004-ից Դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ որպես ֆինանսների դասախոս։

Հեղինակ է ավելի քան 20 գիտական հրապարակումների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment