Քրեական հետապնդում է հարուցվել տրանսպորտի վարչության պետի նկատմամբ – CIVILNET

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ «Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,- հայտնեց Ավդալյանը:

Leave a Comment