Փաշինյանը կմասնակցի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնման արարողությանը․ Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնման արարողությանը․ ABC Media-ին լուրը հաստատեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 4-ին Աբու Դաբիում։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով արդեն ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

 

Leave a Comment