Ուիթքոֆֆը կայցելի Իսրայել | Radar Armenia

Ուիթքոֆֆը կայցելի Իսրայել

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը այս շաբաթ կմեկնի Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցություններ վարելու համար։ Երկու բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ հայտարարել են, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցչի այցը, ինչպես սպասվում է, կսկսվի վաղը, հաղորդում է Times of Israel-ը։

Ուիթքոֆֆը կհանդիպի երկրի վարչապետի և Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) շտաբի պետ Էյալ Զամիրի հետ։

Զամիրը անցյալ շաբաթավերջին եղել է Վաշինգտոնում՝ Իրանի վերաբերյալ ԱՄՆ ՊՆ պաշտոնյաների հետ մի շարք բանակցություններ վարելու համար։

Նշենք, որ իրանական Tasnim-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին՝ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ։ Սակայն ժամանակը և վայրը դեռևս որոշված ​​չեն։

Իրանական «Fars»-ն էլ գրել էր, որ Փեզեշքիանը հրամայել է սկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ, բայց՝ միայն միջուկային հարցի շուրջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment