ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին ներկա կգտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությունը, այս մասին Aysor.am-ին հայտնեց Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ կառավարությունից տեղեկացրել էին, որ «Մարդկային եղբայրության» «Զայեդ» մրցանակի հանձնաժողովը բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը և Փաշինյանին փետրվար ամսին Աբու-Դաբիում մրցանակ կհանձնվի։
«Մարդկային եղբայրության» «Զայեդ» մրցանակի հանձնաժողովից հայտարարել էին 2026 թվականի մրցանակակիրներին․ մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։