2 փետրվարի 2026 – 15:18 AMT
PanARMENIAN.Net – Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահՍամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։
Սամվել Շահրամանյանը դատարան էր դիմել՝ պնդելով, թե 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած այն պնդումը, ըստ որի «ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր», կեղծ է և հանդիսանում է զրպարտություն ու վիրավորանք, հայտնում է Radar Armenia-ն:
Դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը բազմիցս նշել է, որ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից։
Վճռում էլ նշված է, որ պատասխանողն առարկել է հայցի դեմ՝ նշելով, որմատնանշված դասագրքային նյութերում զրպարտություն բովանդակող տվյալներառկա չեն, իսկ հեղինակը հիմք է ընդունել Արցախի տեղեկատվական շտաբի կողմիցտարածված տեղեկությունները։
Դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով հիմնավորված չէ այն հանգամանքը, թե նշված տեղեկատվության տարածմամբ արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Վճռում նաև նշվում է, որ ներկայացված գրավոր ապացույցներով չեն հաստատվում պատասխանողների կողմից հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու դիտավորության առկայությունը։
Դատարանը եզրակացրել է նաև, որ անբավարար են այն ապացույցները, որոնք կհաստատվեին պատասխանողների կողմից հայցվորի հեղինակությունը նսեմացնելու փաստը։
Շահրամանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանն ասել է, որ դատարանը ոչ թե պարզապես մերժել է հայցը, այլ այն հանգամանալից պատճառաբանել է։ Նա նշել է, որ որոշման բովանդակությանը կանդրադառնա ավելի ուշ, հայտնում է Panorama.am-ը:
2025 թվականի սեպտեմբերին Ռոման Երիցյանը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանի անունից հայց է ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և պատմության դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ։
Հայցվոր կողմը առաջարկել է հերքումը իրականացնել կրթական ծրագրի շրջանակում, հետևյալ ձևակերպմամբ․ «Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (…) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։