Արեգակի վրա երկու հզոր բռնկում է արձանագրվել – Armenia Today

Փետրվարի 2-ին Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

Գիտնականների խոսքով՝ բռնկումը պատկանում է ամենահզոր՝ X դասին։ Դրա ճշգրիտ ուժգնությունը դեռ հստակեցվում է, սակայն նշվում է, որ այն զարգանում է ավելի դանդաղ, քան նախորդ գիշերն արձանագրած բռնկումը։ Նշվում է, որ նախորդ գիշեր Արեգակի վրա գրանցվել էր X8.1 մակարդակի շատ ուժեղ բռնկում։

Լաբորատորիայում իրավիճակը նկարագրել են որպես «X դասի բռնկումների հոսք»՝ ընդգծելով, որ նման ուժեղ բռնկումները վերջին շրջանում գրանցվում են հաճախ։

Արեգակնային բռնկումները դասակարգվում են հինգ խմբի՝ A, B, C, M և X։ X դասի բռնկումները ամենահզորն են և կարող են առաջացնել ուժեղ մագնիսական փոթորիկներ Երկրի վրա՝ ազդելով կապի, նավիգացիայի և էլեկտրացանցերի վրա։

Leave a Comment