Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 3000 զոհի ցուցակ

Իրանի նախագահի աշխատակազմը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների անունների նախնական ցուցակը։ Ցուցակում ներառված է 2985 մարդ։

Պաշտոնական տվյալներով, զոհվել է 3117 մարդ, որոնցից 2427-ը՝ խաղաղ բնակիչ և ուժային կառույցների ներկայացուցիչ, ինչպես նաև 690 «ահաբեկիչ»: Մյուս՝ ավելի քան 130 զոհի անունները չեն հրապարակվում, քանի որ դեռ հնարավոր չի եղել պարզել:

Leave a Comment