Հունվարի 30-ին Երևանի քրեական դատարանում հարուցվել է գործ՝ ԱՊՊԱ ոլորտում արձանագրությունում կատարված կեղծիքի և խաբեության միջոցով խոշոր չափերի՝ 861.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու փաստի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները.
Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուղղակի դիտավորությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող ԱՊՊԱ ոլորտում «Նյութական վնասով ճանապարհատրանպորտային պատահարի մասին» կազմված թիվ …… արձանագրությունում կատարել է կեղծիք և խաբեության եղանակով «Լինգա Ինշուրանս» ԱՓԲ ընկերությանը պատճառել է խոշոր չափերի՝ 861.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 259-րդ հոդվածի 1-ին մասով։ /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/ և 457-րդ 1-ին մասի /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

